Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի << Ցողամարգի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

30.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Ցողամարգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի Կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն


ՀՀ Շիրակի մարզի << Ցողամարգի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի



ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի ՙ Ցողամարգի միջնակարգ դպրոց ՚-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի ՙ Ցողամարգի միջնակարգ դպրոց ՚-ում

27.05.2022թ -ից մինչև 16.06.2022թ-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի ՙ Ցողամարգի միջնակարգ դպրոց ՚ Հասցե՝ Աշոցք համյանք, գ. Ցողամարգ , 1փ., 17շենք:

Տեղեկությունների համար դիմել

Խորհրդի քարտուղար՝ Ներսիսյան Մհեր /հեռ/093406375, էլ. Հասցե՝ tsoghamarg.dproc@mail.ru

Հասցե` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք Համայնք, գյուղ Ցողամարգ 1փ, 17 շենք

Հեռ..` 093406375

Էլ. փոստ`