Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

13.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

 

Մրցույթի հայտարարություն

 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ  կետերի համաձայն՝

 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

 1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

 Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

 Փաստաթղթերն ընդունվում են «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. Հունիսի 13-ից մինչև 2022թ. հուլիսի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

 Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում

 Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գ. Կուտական, 3-րդ փ., տ. 3։           

Տեղեկությունների համար դիմել՝ 

1. Կարապետյան Սաթենիկ, հեռ. 094697083, էլփոստ  xachatryan.satenik84@gmail.com

2. Հունանյան Անի, հեռ. 094678730, էլփոստ  hunanyanani-2@aspu.am

 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդ

 

 

Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Կուտական, 3-րդ փ., տ. 3

Հեռ..` +(374)94697083