Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին
2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Վարդանիձորի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ»-ի
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված` պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն` «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վարդանիձոր, 3-րդ փողոց, շենք 20։
Տեղեկությունների համար զանգահարել 098 00-50-35, 098 08-37-20 հեռախոսահամարներով, էլ. հասցե` hay.hayk87@mail.ru:

Հասցե` Սյունիքի մարզ, գ․ Վարդանիձոր, 3-րդ փողոց, շ․ 20

Հեռ..` 098005035

Էլ. փոստ`