Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

29.09.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
«Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1/ բարձրագույն կրթություն
2/հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները
3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին» ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
4/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
5/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
6/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
7/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
Մրցույթը կկայանա հոկտեմբերի 31-ին ժամը 1100-ին, Գավառի համայնքապետարանի թիվ 8 սենյակում /հասցե՝ Գր. Լուսավորչի 12/
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) 1 լուսանկար 3X4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/.
6)տեղեկանք մշտական բնակության վայրից
7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/.
8) մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը1000-ից մինչև 1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ն է:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`