Մրցույթ «Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
13.10.2022
Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
«Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում
2022 թվականի հոկտեմբերի 12 -ից մինչև նոյեմբերի 1-ը -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1100 –ից մինչև ժամը 1600, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 1100-ին,
«Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում
Հասցե՝ Նորք 11 փող. 62 շենք
Տեղեկությունների համար դիմել
Անուշ Բախշյանին (հեռ. 094 00 82 83_ էլ.հասցե (anush.elen2018@mail.ru)
Քրիստինե Շմավոնյանին ( հեռ. 091 81 02 12 էլ. հասցե (qristine210444481@gmail.com)
Հասցե` Նորք 11 փողոց 52 շ
Հեռ..` 094008283
Էլ. փոստ`