Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԱՆՎԱՆ Հ.1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.03.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
N 181-Ն


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԱՆՎԱՆ Հ.1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշումը` որոշում եմ.
1.«Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան Հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարել մրցույթ, որը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2023 թվականի ապրիլի 17-ին (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2): :
2. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնին` տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, սահմանված կարգով հրապարակել, մարզպետարանի կայք էջում և azdarar.am-ում և հայտարարության տեքստը ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
3.ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ Գ. Վարդանյանին
1)տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հավակնորդների՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը էլեկտրոնային կամ առձեռն տարբերակով ընդունել 2023 թվականի մարտի 6-ից մարտի 27-ը ներառյալ, ժամը՝ 930–ից մինչև 1230-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ անձնակազմի կառավարման բաժնում .
2)պաշտոնի հավակնորդների փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով հանձնել մասնագիտական հանձնաժողովին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ս.ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`