Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Լիճքի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ

06.03.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տ

Ձև N 1

Մրցույթի հայտարարություն

«Լիճքի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 7-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝
« Լիճքի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)վերոհիշյալ հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հանդիպման արձանագրությունները.
6) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1, սենյակ 201):
(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)

2023 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1530-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից (ընդմիջում՝ ժամը 1300-ից 1400-ը):
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 17-ին:

Զարգացման ծրագրի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց բոլոր դրական եզրակացություն ունեցող հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը։ Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդները կտեղեկացվեն անձնական էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:
Հարցազրույցը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում
(հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության բաժին)






































3x4

լուսանկար

Ձև N 2
Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետ
պարոն Ռոբերտ Ղուկասյանին


_____________________________________________ -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
_________________________________________________
դիմողի հաշվառման վայրը
_________________________________________________
դիմողի հեռախոսահամար (աշխ., բնակ., բջջ.)
__________________________________________________________
անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

ծնված _______________________________________________
օրը, ամիսը, տարին, վայրը


Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթացել եմ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին հայտարարությանը և խնդրում եմ թույլատրել մասնակցելու տվյալ մրցույթին:

Իմ մասին հայտնում եմ.

Քաղաքացիությունը

_________________________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

__________________________________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________
(ունեմ, չունեմ)


Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

__________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)

Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

_________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)

Հարուցված քրեական հետապնդումը

___________________________________________________
(դադարեցվել է, կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով)

Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների

______________________________________________
(անդամ եմ, անդամ չեմ)

Նույն հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված

__________________________________________
(անձ եմ, անձ չեմ)

Համակարգչային գրագիտությունը
______________________________________________________________________
______________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող ___________________________
ստորագրություն «_____» ______________ 2023թ.

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1)

Հեռ..` (0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության բաժին)

Էլ. փոստ`