Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13.06.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սպորտի բնագավառի աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝
1. Ապահովում է համապատասխան ուսումնական ծրագրերի պահանջների կատարումը, ընտրած մարզաձևում պարապողների սպորտային ընդունակությունների կատարելագործումը,
2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ հաստատում է սերտ կապ` օժանդակելով ֆիզկուլտուրային արտադասարանական աշխատանքների, ֆիզկուլտուրային առողջարարական միջոցառումների կազմակերպմանը,
3. Հայաստանի Հանրապետության ազգային և օլիմպիական հավաքական թիմերի համար նախապատրաստում է բարձրակարգ մարզիկներ:
(Կանոնադրությունը կցվում է)

Մրցույթին մասնակցել ցանկացողները թղթային պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) լրացված դիմում, ձևը կցվում է 2)ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
4)2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում,
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն ընդունվում են ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7 հասցեով` ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1230-ը: Դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 13-ից հուլիսի 4-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` /060650626/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ gegharquniq.andznakazm@mta.gov.am:
«ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման մշակված հայեցակարգը հարցազրույցի մասնակիցը թղթային տարբերակով պետք է հանձնաժողովին ներկայացնի 2023 թվականի օգոստոսի 28-ին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 1030-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում
(հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 1500-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցեն՝ ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Հիմնական աշխատավարձը՝ 176000 (մեկ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակը՝

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510
(Հոդվածներ՝ 1-8, 10, 13-18, 20-21, 25-27, 31-32, 35-38, 40-41, 44, 46-49, 51, 57-58, 64, 66, 70, 72-73, 103, 118-120, 123-124, 126, 129, 131-132, 134, 137, 172-173, 140-141, 147, 162),
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172153
(Հոդվածներ՝ 3, 5, 14-16, 23, 30, 45, 76, 99-101, 103, 109, 111-112, 123-124, 132, 139-142, 146, 152-154, 163-164, 171, 174, 219, 230),
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164932
(Հոդվածներ՝ 3-4, 6-7, 9-12, 14-18, 22-24),

«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120999
(Հոդվածներ՝ 2, 6- 9, 12, 14-16, 21),
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=174538
(Հոդվածներ՝ 2, 4-9, 12-13, 17-18),
«ՀՀ Գեղարքունիքի Մարզային մարզադպրոցի կանոնադրություն»՝
կցվում է:
(Թեստային հարցերի նմուշը կցվում է)
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172153
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164932
«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120999
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142597
«ՀՀ Գեղարքունիքի Մարզային մարզադպրոցի կանոնադրություն»՝ կցվում է:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Աշխատակազմի /անձնակազմի/ կառավարում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:


Անձնական որակների՝ աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների
իմացություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, հեռ՝ 060650626):
________________________________________



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու¬թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով gegharquniq.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 060650626

Էլ. փոստ`