Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Նոր Երզնկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.07.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
N 129-Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Նոր Երզնկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

«Նոր Երզնկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն բժշկական կրթու¬թյուն՝ ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ և հանրային ծառայության առնվազն 4 տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
2. Մրցույթը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 1100-ին։
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան են ներկայացնում՝
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (տեղեկանքը տրամադրում է դատարանը).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ. (տրամադրում է ՊԵԿ-ը, չի տրամադրում,եթե նախկինում տնօրեն աշխատած չի եղել)
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ․(արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները.
12) չի լրացել թեկնածուի 65 տարին
Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից։
Դիմումների ընդունվում են 2023 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը ներառյալ։
Մրցույթը կկայանա մարզպետի աշխատակազմում /ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, հասցեով/
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու¬թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ /հասցե, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կաառավարման բաժնին՝ հեռախոս /0232/ 3 5383/:

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`