Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն-«Քարաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

20.03.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշում

Ձև N 1
Մրցույթի հայտարարություն

«Քարաշենի Լերմենտ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված՝ 2-րդ կետի համաձայն ՝ հայտարարվում է մրցույթ՝
«Քարաշենի Լերմենտ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3
6)վերոհիշյալ հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հանդիպման արձանագրությունները.

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1, սենյակ 201) 2024 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից (ընդմիջում՝ ժամը 1300-ից 1400-ը):
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (syuniq.andznakazm@mta.gov.am) էլեկտրոնային փոստի հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն)։


3x4

լուսանկար


Ձև N 2
Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետ
պարոն Ռոբերտ Ղուկասյանին


_____________________________________________ -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
_________________________________________________
դիմողի հաշվառման վայրը, հասցեն
_________________________________________________
դիմողի հեռախոսահամար (աշխ., բնակ., բջջ.)
__________________________________________________________
անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

ծնված _______________________________________________
օրը, ամիսը, տարին, վայրը


Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթացել եմ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից «Քարաշենի Լերմենտ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին հայտարարությանը:

Իմ մասին հայտնում եմ.

Քաղաքացիությունը
_______________________________________________________________________________ (Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված սահմանափակումներ չունեմ:

Համակարգչային գրագիտությունը
____________________________________________________________________________
___________________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող ___________________________
ստորագրություն «_____» ______________ 2023 թ.


Ձև N 3
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Անունը, հայրանունը, ազգանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Ծննդյան վայրը, երկիրը
Հաշվառման բնակավայրը
Մշտական բնակավայրը
Քաղաքացիությունը
Այլ քաղաքացիություն, եթե կա
Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)
Օտար լեզուների իմացությունը. բանավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)
Օտար լեզուների իմացությունը. գրավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)
Ուսումնառությունը, կրթությունը.
(թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)
Աշխատանքային գործունեությունը.
(թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները)
Մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.(թվել հիմնարկը (հիմնարկները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները), տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)
Վերապատրաստումները.
(թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը)
Այլ տեղեկություններ. (գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները)
Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում տրամադրել
Հեռախոսահամար
Էլեկտրոնային հասցե
Փոստային հասցե
Անհատական բլոգը կամ համացանցային էջը
(առկայության դեպքում)

Հասցե` ք. Կապան, Նժդեհի 1

Հեռ..` 02854275

Էլ. փոստ`