Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

21.03.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Կառավարության 2023թ թիվ 181 որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կամ 41-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով համաձայն https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=168835 հղման.
5) ինքնակենսագրություն (Ձև 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16։
2024 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
«Էլեկտրոնային դիմումներն ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com էլեկտրոնային փստի հասցեին (տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184)»։
Դիմում՝
https://escs.am/files/files/2023-12-01/cb529490397a5b10ec50107ef2530978.docx

Ինքնակենսագրություն՝
https://escs.am/files/files/2023-03-03/8f1e9df9e1ea11c2f536030409a91f39.docx

Հասցե` ք․Գյումրի , Գ․Նժդեհի 16

Հեռ..` +37431249000 107

Էլ. փոստ`