Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

04.04.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում

Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

• Տնօրենը`
օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և թարգմանությունների կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է թարգմանությունների կենտրոնի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, թարգմանությունների կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը, թարգմանությունների կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարման շրջանակներում ապահովում է թարգմանությունների որակյալ կատարումն ու ժամանակին ներկայացնում շահառուներին, կազմակերպում է որակի վերահսկման գործիքների և թարգմանական տեխնիկայի շարունակական զարգացման և մեթոդիկայի մշակման աշխատանքները, իրականացնում է կադրերի զարգացումը, թարգմանական, վերանայման և իրավական նույնականացման հմտությունների կատարելագործմանն ուղված միջոցառումներ, կատարում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզվով կատարած թարգմանությունների երկլեզու վերանայում՝ առկա բացերը վերհանելու, կանխարգելիչ միջոցներ և թարգմանական չափորոշիչներ մշակելու նպատակով վերահսկում է թարգմանությունների հիշողության ծրագրի և եզրաբանական շտեմարանի պահպանման և արդիականացման աշխատանքները, վարում է թարգմանությունների շրջանառության էլեկտրոնային համակարգը, ապահովում է թարգմանությունների կենտրոնում աշխատանքների կազմակերպումը՝ գործող թարգմանական ստանդարտների հիման վրա,
առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

• Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-ից մինչև 12:30 (անձը հաստատող փաստաթղթով):
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024թ. մայիսի 10-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք
- «Գնումների մասին» օրենք
- ՀՀ Հարկային օրենսգիրք
- «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.02.2008թ. N 163-Ն որոշում)
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք
- «Գնումների մասին» օրենք
- ՀՀ Հարկային օրենսգիրք
- «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.02.2008թ. N 163-Ն որոշում)
- Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2024 թվականի մայիսի 8-ը՝ ժամը 14:00-ը, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի ապրիլի 26-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 010-59-40-57 հեռախոսահամարով կամ naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:

Հասցե` Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 57