Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

04.04.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Արդարադատության նախարարություն
Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը՝ արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված  մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երԴիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 26-ը:


Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`


1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 010-59-40-57 հեռախոսահամարով:

Հասցե` Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 57