Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.04.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն, կետ 6

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`
1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում՝ (ձևը կցվում է)
• բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
• երկու գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
• անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
• ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
• գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
• աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
• օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով) ներկայացնել 2024 թվականի ապրիլի 4-25-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.` 010-59-96-59
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. մայիսի 7-ին, ժամը 12:00-ին` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հասցե` ք. Երևան, Բուռնազյան 37

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` +37410599698

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`