Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար

02.12.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երևանի քաղաքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ՝ ամանորյա տոնավաճառի տնակ-կրպակների օգտագործման իրավունքի համար:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման
ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև
Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինտերնետային կայքում:
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին
ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի
1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. +374 11 514 173)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի`
10,000 (տասը հազար) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման
անդորրագրերը։
Աճուրդը կայանալու է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, ք. Երևան,
Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019
թվականի դեկտեմբերի 13-ը, ժամը 15:00-ն:

Հասցե` ք. Երևան, Արգիշտի 1

Հեռ..` +374 11514173

Վեբ կայք` https://www.yerevan.am/am/pauction/haytararowt-yown-296/

Էլ. փոստ`