Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդով օտարելու հայտարարություն

27.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երևանի քաղաքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենք 5

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։ Աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։
Աճուրդը կայանալու է 2021 թվականի հունիսի 28-ին ժ.17.00-ին , ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2021 թվականի հունիսի 25-ը, ժամը 15.00-ն։

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային
սեփականություն հանդիսացող հողամասերի
հրապարակային սակարկությունների
կազմակերպման և անցկացման հանձնաժողով

Հասցե` ք. Երևան, Արգիշտի 1

Հեռ..` +374 11514173

Վեբ կայք` https://www.yerevan.am/am/

Էլ. փոստ`