Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր մրցույթի մասին

27.07.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի քաղաքապետարան
«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդված


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության
թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման

Հ/Հ Համայնքային ծառայության թափուր
պաշտոնի անվանումը Ծածկագիր Մրցույթ անցկացնելու օրը և ժամը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
1. Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար 1.2-33 27.08.2021թ.
ժամը՝ 10.00
12.08.2021թ.

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 10:00-ին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք ընդունած համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am, «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համացանցային կայքէջում (mtad.am «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։

* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի հ. 201 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտի 1, հեռախոս (011514229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010 515133, 010515132, 010515131) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00-ից 16:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

Հասցե` ք.Երևան, Արգիշտիի 1

Հեռ..` +37411514-229

Վեբ կայք` www.yerevan.am

Էլ. փոստ`