ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
09.12.2022
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
26.12.2022թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում կկայանա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից տեսակավորված ապրանքների աճուրդ-վաճառք, բաց դասական (գնի ավելացման) եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1-պլաստիկ՝ քանակը-1 (մեկ) կգ, նկարագրություն-տարբեր չափսերի և հաստության պլաստիկ, պրոպիլեն, պոլիէթիլեն, պոլիմերներ և այլ պլաստիկե իրեր, մեկնարկային գինը-100 (հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-5 (հինգ) ՀՀ դրամ, գտնվելու վայրը՝ ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ: Մասնակիցները Երևան քաղաքում կամ Երևան քաղաքին հարող տարածքներում (ոչ ավելի քան 20 կմ շառավղով) պետք է ունենան ընդունման կետ, բեռնատար մեքենաների համար նախատեսված կշեռք՝ մատակարարված պլաստիկը տեղում կշռելու համար և բեռնատար մեքենաների համար մուտքի և ելքի հնարավորություն։
Աճուրդն անցկացվում է պլաստիկի 1 (մեկ) կգ-ի արժեքը որոշելու համար: Աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվելու է պլաստիկի առուվաճառքի պայմանագիր, մեկ տարի ժամկետով, դրանց մատակարարման քանակը անսահմանափակ՝ ըստ վաճառողի կողմից ներկայացվող պահանջագրերի: Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, իսկ ապրանքի 1 կգ-ի արժեքը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել միայն դրա արժեքը բարձրացնելով՝ հաշվի առնելով շուկայական արժեքի փոփոխությունները: Պայմանագիրը միակողմանի կարող է լուծվել կողմերի կողմից, այդ մասին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին:
Մասնակիցները վաճառվող լոտին և «Աճուրդի անցկացման կանոնակարգին» կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ` 011-51-47-44 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, էլ. Փոստ՝ kanach@yerevan.am:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ընդհուպ մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
-հայտատուի կողմից վճարված աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 2050022563241002 հաշվեհամարին, ստացող՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ լոտի հերթական համարը:
-անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 2000 դրամ:
Դիտորդի տոմսերը վաճառվում են` Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում։
Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:
Աճուրդները վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրությունը ստորագրման օրվանից սկսած 5 օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը, որից հետո եռօրյա ժամկետում հաղթող մասնակցի հետ մեկ տարի ժամկետով կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին դիմելու դեպքում:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Հասցե` ք․ Երևան, Բուզանդի 1/3
Հեռ..` 011-514-756
Էլ. փոստ`