Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Սառնաղբյուր» Ա/Կ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին

15.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Երևանի քաղաքապետարան
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, հողի վարձակալության պայմանագիր

«ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ» Ա/Կ-ին


Համայնքային սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Ալ. Մանուկյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկ հատվածի 20քմ մակերեսով հողամասի համար 15.02.2002 թվականին «Սառնաղբյուր» Ա/Կ-ի հետ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
Պայմանագրի 18.1 կետի համաձայն՝ պայմանագիրը դադարում է պայմանագրիը ժամկետը լրանալու դեպքում:
Հաշվի առնելով վերոգրյալը, տեղեկացնում եմ, որ Երևան համայնքը հրաժարվում է քննարկվող պայմանագրից և առաջարկվում է սույն ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ազատել տարածքը և հողամասը հանձնել սեփականատիրոջը:

Հասցե` ք.Երևան, Արգիշտի 1

Հեռ..` 011514206

Էլ. փոստ`