Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 551` Սևակ Վահանի Արսենյանից գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

13.09.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 3/16 վարչական գործը՝ գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին, պարզեց որ քաղաքացի Սևակ Վահանի Արսենյան /հասցե՝ ք. Էջմիածին Չարենց փող., 31Բ շենք, բն. 37 անձնագիր AG0688500/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բուջետային մուտքերի ապահովման բաժնի 12.07.2018թ. տեղեկանքի հիման վրա 2018 թվականի հուլիսի 21-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համանքապետարանի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով հրավիրել և անցկացրել է լսում Սևակ Արսենյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ Ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն ծառայություն>> Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի քննարկվող NISSAN FUGA 3,5 մակնիշի, 79OC777 պետհամարանիշի փոխադրամիջոցը /այսուհետ` Գույք/ հանդիսանում է, ք. Էջմիածին Չարենց փող., 31Բ շենք, 37բն. հասցեի բնակիչ Սևակ Արսենյանի սեփականությունը և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 378 442 /երեք հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որից 2016-2017թթ. ապառքը կազմում է 270 000 /երկու հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ և վերջինս սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկված տույժերը 2015-2017թթ. ՝ ժամկետանց չվճարված հարկի գումարի նկատմամբ կազմում են՝ 108 442 /մեկ հարյուր ութ հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
2018 թվականի հուլիսի 21-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 24-ին հրավիրվել էին վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային անդորագիր AG 010441206AM/ քաղաքացի Սևակ Արսենյանը:
Վերջինս չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցման վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.
համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով <<Գույքահարկի մասին>> ՀՀ նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում փոխադրամիջոցները, այդ թվում`
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը.
2.1) ձյունագնացը.
2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).
3) մոտոցիկլետը:
Համաձայն նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված է, որ համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն սույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 14 կետի համաձայն որպես լիազոր մարմին՝ օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող՝ հանդես է գալիս պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն ՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության տեսակներից է տույժը:.
Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ, ՀՀ Հարկային օրենսգրքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Սևակ Վահանի Արսենյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 378 442 /երեք հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին Չարենց փող., 31Բ շենք, 37բն. հասցեում հաշվառված NISSAN FUGA 3,5 մակնիշի, 79OC777 պետհամարանիշով փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկ, որից 270 000 /երկու հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ ապառք և այն չմուծելու հետևանքով առաջացած տուգանք՝ 108 442 /մեկ հարյուր ութ հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամի չափով :
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Էջմիածին համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին երկամսյա ընթացքում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ/ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`