Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 555` Աիդա Ներսեսի Խաչատուրյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

13.09.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 3/22 վարչական գործը՝ գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին, պարզեց որ քաղաքացի Աիդա Ներսեսի Խաչատուրյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Անդրանիկ փող., 25 տուն , անձնագիր AA0622981/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկի վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 12.07.2018թ. տեղեկանքի հիման վրա 2018 թվականի հուլիսի 21-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համանքապետարանի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով հրավիրել և անցկացրել է լսում Աիդա Ներսեսի Խաչատությանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ա) Համաձայն գույքհարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ քննարկվող ք.Էջմիածին, Կոստանյան փող. 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը /այսուհետ` Գույք/, հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար գույքահարկի վճարման պարտքը կազմում է 492 718 / չորս հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր տասնութ / ՀՀ դրամ, որից 325 230 /երեք հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամը 2008-2017թթ. ապառքի գումար և 167 488 /մեկ հարյուր վաթսույոթ հազար չորս հարյուր ութսունութ/ ՀՀ դրամը՝ 2008-2017թթ տույժերի գումարը, որը չի վճարվել մինչ օրս:
բ) Համաձայն գույքհարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ քննարկվող ք.Էջմիածին, Զվարթնոց փող., 9 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը /այսուհետ` Գույք/, հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար գույքահարկի վճարման պարտքը կազմում է 519 838 / հինգ հարյուր տասնինը հազար ութ հարյուր երեսունութ / ՀՀ դրամ, որից 299 712 /երկու հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր տասներկու/ ՀՀ դրամը 2015-2017թթ. ապառքի գումար և 220 126 /երկու հարյուր քսան հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամը՝ 2012-2017թթ տույժերի գումարը, որը չի վճարվել մինչ օրս:
գ) Համաձայն գույքհարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ քննարկվող ք.Էջմիածին, Արարատյան փող., 49 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը /այսուհետ` Գույք/, հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար գույքահարկի վճարման պարտքը կազմում է 21 102 / քսանմեկ հազար հարյուր երկու / ՀՀ դրամ, որից 13 992 /տասներեք հազար ինը հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամը 2008-2013թթ. և 2016-2017թթ. ապառքի գումար և 7 110 /յոթ հազար հարյուր տաս / ՀՀ դրամը՝ 2008-2017թթ տույժերի գումարը, որը չի վճարվել մինչ օրս:
դ) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք.Էջմիածին, Կոստանյան փող. 5 հասցեում գտնվող 0,045 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 20 496 /քսան հազար չորս հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որից 14 055 /տասնչորս հազար հիսունհինգ / ՀՀ դրամը ՝ 2013-2017թթ. ապառքի գումար, իսկ 6 441/վեց հազար չորս հարյուր քառասունմեկ / ՀՀ դրամը՝ 2013-2017թթ. առաջացած տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
ե) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք.Էջմիածին, Զվարթնոց փող., 9Ե հասցեում գտնվող 0,119 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 90 890 /իննսուն հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից 59 430 /հիսունինը հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամը ՝ 2008-2013թթ. և 2016-2017թթ. ապառքի գումար, իսկ 31 460 /երեսունմեկ հազար չորս հարյուր վաթսուն / ՀՀ դրամը՝ 2008- 2014թթ. և 2016-2017թթ. առաջացած տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
զ) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք.Էջմիածին, Արարատյան փող., 49 հասցեում գտնվող 0,0306 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է քաղաքացի Աիդա Խաչատուրյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 8017 /ութ հազար տասնյոթ/ ՀՀ դրամ, որից 5 733 /հինգ հազար յոթ հարյուր երեսուներեք / ՀՀ դրամը ՝ 2015-2017թթ. ապառքի գումար, իսկ 2 284 /երկու հազար երկու հարյուր ութսունչորս / ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. առաջացած տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
2018 թվականի հուլիսի 21-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 24-ին հրավիրվել էին վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային անդորագիր AG 010441268AM/ քաղաքացի Աիդա Խաչատուրյանը:
Վերջինս չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցման վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.
համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները ։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ և 4-րդ կետերի` Էջմիածնի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 14 կետի համաձայն, որպես լիազոր մարմին՝ օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող՝ հանդես է գալիս պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հարկային իրավախախտման համար կիրառվող հարկային պատասխանատվության տեսակներից է տույժը:.
Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <<Հողի Հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ, ՀՀ Հարկային օրենսգրքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Աիդա Ներսեսի Խաչատուրյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ՝ 1 153 061 /մեկ միլիոն հարյուր հիսուներեք հազար վաթսունմեկ/ ՀՀ դրամ ` որից 492 718 / չորս հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր տասնութ / ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Կոստանյան փող. 5 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկ, 519 838 / հինգ հարյուր տասնինը հազար ութ հարյուր երեսունութ / ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Զվարթնոց փող., 9 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկ, 21 102 / քսանմեկ հազար հարյուր երկու / ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Արարատյան փող., 49 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկ, 20 496 /քսան հազար չորս հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Կոստանյան փող. 5 հասցեում գտնվող 0,045 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ, 90 890 /իննսուն հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Զվարթնոց փող., 9Ե հասցեում գտնվող 0,119 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ և 8017 /ութ հազար տասնյոթ/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Արարատյան փող., 49 հասցեում գտնվող 0,0306 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ քաղաքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`