Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 601` Տիգրան Հրաչիկի Աբգարյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

25.09.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 5/17 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին, պարզեց որ քաղաքացի Տիգրան Հրաչիկի Աբգարյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Մ. Մեխակյան փող., թիվ 90 տուն, անձնագիր AH 0608780/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկի վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 09.08.2018թ. տեղեկանքների հիման վրա 2018 թվականի սեպտեմբերի 05-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համանքապետարանի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով հրավիրել և անցկացրել է լսում Տիգրան Աբգարյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ա) Համաձայն գույքհարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ քննարկվող ք. Էջմիածին, Մաշտոց փող., թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույքը /այսուհետ` Գույք/, հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար գույքահարկի վճարման պարտքը կազմում է 374 447 /երեք հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, որից 240 941 /երկու հարյուր քառասուն հազար ինը հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը 2016-2017թթ. ապառքի գումար և 133 506 /մեկ հարյուր երեսուներեք հազար հինգ հարյուր վեց/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. տույժերի գումարը, որը չի վճարվել մինչ օրս:
բ) Համաձայն գույքհարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ քննարկվող ք. Էջմիածին, Մեխակյան փող., թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքը /այսուհետ` Գույք/, հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար գույքահարկի վճարման պարտքը կազմում է 45 700 /քառասունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, որից 29 510 /քսանինը հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամը 2016-2017թթ. ապառքի գումար և 16 190 /տասնվեց հազար հարյուր իննսուն/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ տույժերի գումարը, որը չի վճարվել մինչ օրս:
գ) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք. Էջմիածին, Մաշտոց փող., թիվ 46 հասցեում գտնվող 0,2072 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 53 036 /հիսուներեք հազար երեսունվեց/ ՀՀ դրամ, որից 38 826 /երեսունութ հազար ութ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամը՝ 2016-2017թթ. ապառքի գումար, իսկ 14 210 /տասնչորս հազար երկու հարյուր տաս/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. առաջացած տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
դ) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք. Էջմիածին, Մեխակյան փող., թիվ 36 հասցեում գտնվող 0,051 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 9 871 /ինը հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, որից 6 372 /վեց հազար երեք հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ 2016-2017թթ. ապառքի գումար, իսկ 3 499 /երեք հազար չորս հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. առաջացած տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
ե) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք ք. Էջմիածին, Պետ. տնկարան հասցեում գտնվող 0,145 հա մակերեսով հողամասը` / գյուղ.նշանակության/ հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 155 /մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որից 100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ գումարը 2016-2017թթ. ապառքի գումար, իսկ 55 /հիսունհինգ/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. հաշվարկված տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:
զ) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք ք. Էջմիածին, Պետ. տնկարան հասցեում գտնվող 0,323հա մակերեսով հողամասը` / գյուղ.նշանակության/ հանդիսանում է քաղաքացի Տիգրան Աբգարյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 343 /երեք հարյուր քառսուներեք/ ՀՀ դրամ, որից 222 /երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ գումարը 2016-2017թթ. ապառքի գումար, իսկ 121 /մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ 2015-2017թթ. հաշվարկված տույժերի գումար, որը չի վճարվել մինչ օրս:

2018 թվականի սեպտեմբերի 05-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի սեպտեմբերի 14-ին հրավիրվել էին վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային անդորագիր AG 011518771AM/ քաղաքացի Տիգրան Աբգարյանը:
Վերջինս չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցման վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.
համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները ։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ և 4-րդ կետերի` Էջմիածնի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 14 կետի համաձայն, որպես լիազոր մարմին՝ օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող՝ հանդես է գալիս պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հարկային իրավախախտման համար կիրառվող հարկային պատասխանատվության տեսակներից է տույժը:.
Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <<Հողի Հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ, ՀՀ Հարկային օրենսգրքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Տիգրան Հրաչիկի Աբգարյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ՝ 483 552 /չորս հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ` որից 374 447 /երեք հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Մաշտոց փող., թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկ, 45 700 /քառասունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Մեխակյան փող., թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկ, 53 036 /հիսուներեք հազար երեսունվեց/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Մաշտոց փող., թիվ 46 հասցեում գտնվող 0,2072 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ, 9 871 /ինը հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Մեխակյան փող., թիվ 36 հասցեում գտնվող 0,051 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ, 155 /մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Պետ. տնկարան հասցեում գտնվող 0,145 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ և 343 /երեք հարյուր քառսուներեք/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Պետ. տնկարան հասցեում գտնվող 0,323 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության մակերեսով հողի հարկ:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ քաղաքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`