Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 602` Գագիկ Բաբկենի Պետրոսյանին վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին

26.09.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 1/4 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինության հետևանքները վերացնելու և վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին, պարզեց որ
Գագիկ Բաբկենի Պետրոսյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Չարենց փող., թիվ 4 շենք, բն. 4, անձնագիր AN0345043), Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 26.07.2018թ. արձանագրության հիման վրա 2018 թվականի հուլիսի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Գագիկ Բաբկենի Պետրոսյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի, թիվ 4 շենքի բակում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքում հայտնաբերված ինքնակամ շինության կապակցությամբ 26.07.2018թ. կազմված արձանագրությունը ու տեղազննության ակտերը:
• Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 06.06.2018թ. թիվ 759 գրությամբ Գագիկ Բաբկենի Պետրոսյանի նախազգուշացվել է շինարարական աշխատանքների դադարեցման մասին: Լրացուցիչ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ քաղաքացի Գագիկ Բաբկենի Պետրոսյանը դադարեցրել է շինարարական աշխատանքները։
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի զեկուցագիրը այն մասին, որ Գագիկ Բաբկենի Պետրոսյանը վերացրել է Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինության հետևանքները:
• <<Աստղիկ Մանուկյան>> ԱՁ-ի եզրակացությունը այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող կիսակառույց ավտոտնակը 23.08.2005թ. թիվ 1982736 անշարժ գույքի վկայականի համաձայն փոփոխության չի ենթարկվել:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի, Չարենց փող., թիվ 4 շենք, թիվ 4 բնակարանի բնակիչ Գագիկ Բաբկենի Պետրոսյանը Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կիսակառույց ավտոտնակի վրա առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի իրականացրել է ինքնակամ շինություն՝ շարունակելով բարձրացնել /շարեր ավելացնելով/ կիսակառույցի պատը և տեղադրելով դարպաս:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի հուլիսի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 օգոստոսի 22-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 30.07.2018թ.-ի փոստ. անդորրագիր AG010435885AM/ քաղաքացի Գագիկ Բաբկենի Պետրոսյանը:
Գագիկ Բաբկենի Պետրոսյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ 23.08.2005թ. թիվ 1982736 անշարժ գույքի վկայականով նշված հողամասի վարձակալ ու շինության սեփականատեր Ելենա Սարգսյանը տարածքը կիսակառույց ավտոտնակով տրամադրել է իրեն, ավոտնակ կառույցելու համար:
Գագիկ Պետրոսյանը ընունելով իր սխալը անկեղծ զղջացել է կատարածի համար, նշելով որ կատարել էր մի քանի շար քարերերի ավելացում, արդեն առկա կիսակառույցի վրա և տեղադրել էր դարպաս, սակայն քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի գրություն-նախազգուշացումը ստանալուց հետո աշխատանքներիը դադարեցրել է: Պատասխանողը նշել է, որ կկանխի իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր կվերացնի պատճառած վնասը, այսինքն՝ կդադարեցի ապօրինի շինարարական աշխատանքները և տարածքը կբերի նախնական տեսքի:
31.08.2018թ-ին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից կատարվել է Էջմիածին քաղաքի Չարենց փողոց, թիվ 4 շենքի բակում գտնվող կիսակառույցի տեղազննություն, որի ընթացքում պարզվել է , որ տարածքում շին.աշխատանքները դադարեցվել են, շին նյութերը տեղեփոխվել են, տարածքը և կառույցը բերվել են նախկին տեսքի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած վնասը կամավոր վերացնելը վարչական մարմինը կազմեց արձանագրություն և որոշվեց Գագիկ Բաբկենի Պետրոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ` նախազգուշացման ձևով:


Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում` մեղավորի անկեղծ զղջումը.
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հիմք ընդունելով իրավախախտողի կողմից անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառած վնասը կամավոր վերացնելը՝ Գագիկ Բաբկենի Պետրոսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ նախազգուշացման ձևով :
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231) 5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`