Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 698` Գոհար Օհանյանից և Սուրեն Օհանյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

23.10.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 6/1 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին, պարզեց որ ք. Էջմիածին, Անդրանիկ փ. 165 հասցեում բնակվող քաղաքացիներ Գոհարիկ Օհանյանը /ն/ք 001681444/ և Սուրեն Օհանյանը /անձ. AN0234466/ հանդիսանալով հողի հարկի վճարող սուբյեկտներ <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու իրենց պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 06.09.2018թ. տեղեկանքի հիման վրա 2018 թվականի սեպտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համանքապետարանի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով հրավիրել և անցկացրել է լսում Սուրեն Օհանյանի մասնակցությամբ:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի կողմից տրված տվյալների /հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ամփոփ ցուցակից քաղվածք/ ք. Էջմիածին, ԳՏԿ հասցեով գտնվող 1.5հա, մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը հանդիսանում է քաղաքացիներ Գոհար Օհանյանի և Սուրեն Օհանյանի համատեղ սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմում է 445 574 /չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, որը չի վճարվել մինչ օրս, որից 295 216 /երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր տասնվեց/ ՀՀ դրամը 2011-2017թթ. համար ապառքի գումար և 150 358 / հարյուր հիսուն հազար երեք հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ 2010-2017թթ. համար հաշվարկված տույժերի գումարը:
2018 թվականի սեպտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրավիրվել էին վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են/հիմք փոստային անդորագիր AG 011526764AM/ քաղաքացների Գոհարիկ Օհանյանը և Սուրեն Օհանյանը:
Գոհարիկ Օհանյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցման վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Լսումներին ներկայացավ Սուրեն Օհանյանը և հայտարարեց, որ կներկայացնի տեղեկանք ՀՀ ԿԱ ԱԳԿ-ին տեսչությունից գույքի գնահատման վերաբերյալ, քանի որ համաձայն չէ գույքի գնահատման և դրա հետևանքով հաշվարկված հողի հարկի չափի հետ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.
համապարտադիրություն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ.
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ և 4-րդ կետերի` Էջմիածնի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 14 կետի համաձայն, որպես լիազոր մարմին՝ օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող՝ հանդես է գալիս պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Օրենսգրքի 400-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հարկային իրավախախտման համար կիրառվող հարկային պատասխանատվության տեսակներից է տույժը:.
Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ, ՀՀ Հարկային օրենսգրքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացիներ Գոհար Օհանյանից և Սուրեն Օհանյանից համապարտության կարգով հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ՝ 445 574 /չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ` որից 295 216 /երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր տասնվեց/ ՀՀ դրամը 2011-2017թթ. համար ապառքի գումար և 150 358 / հարյուր հիսուն հազար երեք հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ 2010-2017թթ. համար հաշվարկված տույժերի գումարը:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածին համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ քաղաքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`