Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 688` Հայրիկ Գեղամի Սարգսյանի նկատմամբ Էջմիածին քաղաքի <<Էջմիածնի բժշկական կենտրոն>> ՓԲԸ –ի ծննդատան մասնաշենքի դիմաց հողօգտագործման սահմանանիշերը ոչնչացնելու համար տուգանք նշանակելու մասին

23.10.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 2/1 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի <<Էջմիածնի բժշկական կենտրոն>> ՓԲԸ –ի ծննդատան մասնաշենքի դիմաց հողօգտագործման սահմանանիշերը ոչնչացնելու համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ
Հայրիկ Գեղամի Սարգսյանը (հասցե ՝ Արարատի մարզ, Կանաչուտ գյուղ, Ա. Սարգսյան փողոց, թիվ 18 տուն, ն/ք 000941989 ), Էջմիածին քաղաքի <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի դիմաց խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան իրավասու մարմինների համաձայնության, իրականացրել է հողօգտագործման սահմանանիշերի ոչնչացման աշխատանքներ՝ ապամոնտաժելով եզրաքարերը և դրանց կից, որպես աստիճաններ ծառայող քարերը, որոնք փաստորեն հանդիսացել են սահմանանիշ տրանսպորտի երթևեկությունը այդ մասում սահմանափակելու համար, ինչի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, ինչի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետի և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետի գրությունների հիման վրա Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 31.08.2018թ. արձանագրության հիման վրա 2018 թվականի սեպտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ հրավիրել և անցկացրել է լսում Հայրիկ Գեղամի Սարգսյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

• ՀՀ Արմավիրի մարզպետի և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետի գրությունների հիման վրա Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի տարածքում հայտնաբերված հողօգտագործման սահմանանիշները ոչնչացնելու կապակցությամբ 31.08.2018թ. կազմված արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 04.09.2018թ. թիվ 1522 գրությամբ Հայրիկ Գեղամի Սարգսյանը նախազգուշացվել է հողօգտագործման սահմանանիշները վերականգնելու մասին: Լրացուցիչ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ քաղաքացի Հայրիկ Գեղամի Սարգսյանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել սահմանանիշները վերականգնելու ուղղությամբ։
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
1. Արարատի մարզի, Կանաչուտ գյուղի, Ա. Սարգսյան փողոցի, թիվ 18 տան բնակիչ Հայրիկ Գեղամի Սարգսյանի կողմից, Էջմիածին քաղաքի <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի դիմաց, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան իրավասու մարմինների համաձայնության, իրականացվել է հողօգտագործման սահմանանիշերի ոչնչացման աշխատանքներ, ուստի քննարկվող արարքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման հիմքեր պարունակող իրավախախտում.
2. Էջմիածին քաղաքի <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի դիմաց գտնվող հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին, սակայն հանդիսանում է համայնքի սեփականությունը: Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվել են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Նշված տարածքում անցկացվել են սահմանանիշեր, որպեսզի սահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը այդ մասում և դրա շնորհիվ ապահովվի հիավանդանոցի այցելուների անվտանգ տեղաշարժը տարածքում, տարանջատելով երթևեկելի մասը հետիոտնի համար նախատեսված հատվածից:
Փաստորեն Հայրիկ Գեղամի Սարգսյանը 2018թ-ի օգոստոսի 8-ին ժամը 20:30-ին առանց որևէ օրենքով սահմանված թուլտվության, ապօրինի կարգով, շինարարական տեխնիկայով քանդել է <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի դիմաց գտնղող եզրաքարերը և դրանց կից, որպես աստիճաններ ծառայող քարերը, փակ ճանապարհը փորձելով դարձնել անցանելի մեքենաների համար, որը մեծ վտանգ է ներկայացնում հիվանդանոցի այցելուների համար, ինչի մասին եղել է նաև <<Էջմիածնի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի ահազանգը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 հոկտեմբերի 4-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 12.09.2018թ.-ի փոստ. անդորրագիր AG011533535AM/ քաղաքացի Հայրիկ Գեղամի Սարգսյանը:
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ իր արարքը չի համարում իրավախախտում ու գտնում է որ սահմանանիշը դժվարեցրել է հիվանդանոցի այցելուների մուտքը հիմնարկ:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ վարույթի մասնակից Հայրիկ Գեղամի Սարգսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 / երեսուն հազար /ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես պետության պատվիրակած լիազորություն, օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում` հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ.
Նույն հոդվածի երկորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 58-րդ հոդվածի առաջին մասին համաձայն՝ հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 3-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 58-րդ հոդվածով, ՀՀ hողային օրենսգրքի 43-րդ հոդվածով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայրիկ Գեղամի Սարգսյանի նկատմամբ տուգանք նշանակել Էջմիածին քաղաքի <<Էջմիածին բժշկական կենտրոն>> ՓԲԸ –ի ծննդատան մասնաշենքի դիմաց հողօգտագործման սահմանանիշերը ոչնչացնելու համար, 30 000 /երեսուն հազար / ՀՀ դրամ գումարի չափով:
2.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`