Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշում թիվ 697, Գեորգի Մանվելի Սայադյանին ` Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինարարության իրականացման համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու համար տուգանք նշանակելու մասին

23.10.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 2/2 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինարարության իրականացման համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ
Գեորգի Մանվելի Սայադյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Լոմոնոսով փողոցի թիվ 1 փակուղի, թիվ 10 տուն, ն/ք 004147476 ), Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով Էջմիածնի համայնքի ղեկավարի 04 սեպտեմբերի 2018թ. թիվ 512 որոշմամբ նշանակվել է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 11.09.2018թ. արձանագրության հիման վրա 2018 թվականի սեպտեմբեր 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Գեորգի Մանվելի Սայադյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքում հայտնաբերված ինքնակամ շինարարական աշխատանքների համար տուգանք նշանակելուց հետո դրանք շարունակելու կապակցությամբ 11.09.2018թ. կազմված արձանագրությունը ու տեղազննության ակտերը:
• Էջմիածնի համայնքի ղեկավարի 04 սեպտեմբերի 2018թ. <<էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի հարակից հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին>> թիվ 512 որոշումը։
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի, Լոմոնոսով փողոցի թիվ 1 փակուղի, թիվ 10 տան բնակիչ Գեորգի Մանվելի Սայադյանի կողմից, Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի: Այդ կապակցությամբ 2018թ. հուլիսի 30-ին հարուցվել է վարչական վարույթ, որը ավարտվել է վարչական ակտի կայացմամբ, համաձայն որի Գեորգի Մանվելի Սայադյանի նկատմամբ նշանակվել է տուգանք Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար, 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը առաջարկել է քաղաքացի Գեորգի Մանվելի Սայադյանին իր նախաձեռնությամբ և սեփական միջոցներով քանդել ինքնակամ կառույցը և ազատել ապօրինի տիրապետումից Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, քանի որ հիշյալ ինքնակամ կառուցը՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման շրջանակներում ենթակա չէ օրինականացման: 11.09.2018թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող տարածքի ուսումնասիրություն և պարզվել, որ չնայած նշանակված տուգանքի և նախազգուշացման առ այն, որ եթե նա՝ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի` նրա նկատմամբ կկիրարվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, Գեորգի Մանվելի Սայադյանը շարունակել էր ապօրինի շինարարական աշխատանքները:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի հուլիսի սեպտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 հոկտեմբերի 4-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 20.09.2018թ.-ի փոստ. անդորրագիր AG011533527AM/ քաղաքացի Գեորգի Մանվելի Սայադյանը:
Վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել մասնակից Գեորգի Մանվելի Սայադյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Գեորգի Մանվելի Սայադյանը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն և նշված արարքի համար տուգանքի ենթարկվելուց հետո ևս դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ՝ շարունակելով ապօրինի շինարարությունը:
Այսինքն` Գեորգի Մանվելի Սայադյանը կատարել է առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա և այն շարունակել տուգանք նշանակելուց և նախազգուշացվելուց հետո:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասին համաձայն՝ նշված հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գեորգի Մանվելի Սայադյանի նկատմամբ նշանակել տուգանք 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոց, թիվ 41 շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելուց հետո նույն արարքը կատարել շարունակելու համար:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`