Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 773, Մայիս Բարսեղի Աթանյանի կողմից Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում կառուցված ինքնակամ շինության հետևանքները վերացնելու, նախկին տեսքի բերելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին

22.11.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 4/3 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, թիվ 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում կառուցված ինքնակամ շինության հետևանքները վերացնելու, նախկին տեսքի բերելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ
Մայիս Բարսեղի Աթանյանը (հասցե ք.Էջմիածին, Իսակով 3 փակուղի, 6 տուն, անձնագիր AN0363264), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է վերանորոգման աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 12.10.2018թ. թիվ 13 արձանագրության հիման վրա 2018 թվականի հոկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Մայիս Բարսեղի Աթանյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում հայտնաբերված ինքնակամ շինության կապակցությամբ 12.10.2018թ. կազմված թիվ 134 արձանագրությունը ու տեղազննության ակտերը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 08.11.2018թ. թիվ 3 արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Իսակով 3 փակուղի, 6 տան բնակիչ Մայիս Բարսեղի Աթանյանի կողմից Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /նկուղի վերանորոգում/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հանձնաժողովը առաջարկել է քաղաքացի Մայիս Բարսեղի Աթանյանին իր նախաձեռնությամբ և սեփական միջոցներով վերացնել հետևանքները և տարածքը բերել նախկին տեսքի:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 նոյեմբերի 8-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 20.10.2018թ.-ի փոստ. անդորրագիր AG011704796704819AM/ քաղաքացի Մայիս Բարսեղի Աթանյանը:
Մայիս Բարսեղի Աթանյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ խանութի հետնամասում շինարարական աշխատանքները դադարեցված են: Շինարարական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը առաջացել էր այն բանից հետո, երբ շինարարը Մ.Աթանյանին ցույց է տվել խանութի հետնամասի տարածքի տվյալ հատվածում երեք տեղերում առաջացած նստվածքները, որոնցից մեկն ուներ մոտ 50սմ բարձություն: Այդ նստվածքի տեղը քանդելով շինարարը տեսել էր, որ խանութի այդ հատվածը ամբողջությամբ (մոտ 13 մետր երկարությամբ) և մոտ 2 մետր խորությամբ լցված էր շինարարական աղբով (հիմնական տուֆի ջարդոնով): Այդ շինարարական աղբի վրա ինչպիսի հատակ էլ բետոնապատվեր և կառուցվեր, միևնույնն է այն նստվածք էր տալու: Շինարարը առաջարկել էր շինարարական աղբը հանել և սյուները ներսի և դրսի կողմից մետաղական ամրաններով ու հիմքով բետոնապատել և ամրացնել: Դրսի կողմից քանդած հանած հողը պարկերով պահվել էր, որպեսզի ամրացման բետոնային աշխատանքները կատարելուց հետո հետ լցվի փոսը և այն վերականգնվի:
Մ.Աթանյանը ինքնակամ շինության աշխատանքները կատարելու համար ենթադրել է, որ շինարարական թույլտվության անհրաժեշտություն չի պահանջվի, այլապես կդիմեր Էջմիածնի համայնքապետարանին, քանի որ խանութի ճակատային մասը վերանորոգելու ու արդիականացնելու համար համայնքապետարանը արդեն իսկ տվել էր համապատասխան թույլտվություն:
Մ.Աթանյանը նշել է, որ պատրաստակամ է կատարել վերականգնողական աշխատանքներ իր միջոցներով, ինչպես նաև կատարվելիք շինարարական աշխատանքները իրականցանել համապատասխան շին. թույլտվության հիման վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը Մ.Աթանյանը խնդրել է ցուցաբերել ավելի մեղմ մոտեցում:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ վարույթի մասնակից Մայիս Բարսեղի Աթանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 000 /երկու հարյուր հազար /ՀՀ դրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ կառույց և առաջարկել Մայիս Բարսեղի Աթանյանին սեփական միջոցներով վերացնել ինքնակամ կառույցի հետևանքները և տարածքը բերել նախկին տեսքի:
Նախազգուշացնել Մայիս Բարսեղի Աթանյանին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո եթե նա շարունակի իրականացնել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Մայիս Բարսեղի Աթանյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մայիս Բարսեղի Աթանյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Չօրինականացնել Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը:
3. Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում Մայիս Բարսեղի Աթանյանի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառուցված ինքնակամ կառույցի հետևանքները վերացնել և տարածքը բերել նախկին վիճակի:
4. Նախազգուշացնել Մայիս Բարսեղի Աթանյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, ապօրինի շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին և Էջմիածնի համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինությանը, վերացնել ինքնակամ կառույցի հետևանքները և տարածքը բերել նախկին վիճակի ։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետին, սույն որոշման 5-րդ կետի համաձայն Էջմիածնի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
7. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 5-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Սբ.Մ.Մաշտոց փողոց, 59 բազմաբնակարան շենքի նկուղում և կից գտնվող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ կառույցի հետևանքները վերացնելու և տարածքը նախկին վիճակի բերելու և դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Մայիս Բարսեղի Աթանյանից:
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`