Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01193670 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

27.03.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Քամալ Նամաթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ք. Նամաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01193670 կատարողական վարույթ՝ <<ԿԱՊ>> ՍՊԸ-ից, Աղասի Յազիչյանից, Դավիթ Ալեքսանյանից, Մկրտիչ Մանուկյանից, Իշխան Հարությունյանից, Սամվել Ալեքսանյանից և Հովիկ Թաթոսյանից հօգուտ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ համապարտության կարգով բռնագանձել 46.895.925 ՀՀ դրամ, որից՝ 39.240.082 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումարի մնացորդ, 5.853.516 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար, 1.802.327 ՀՀ դրամը՝ որպես վարկային պայմանագրով նախատեսված տույժի գումար, 702.997 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար:
Վարկի չվճարված մայր գումարի՝ 39.240.082 ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսագումարների՝ 5.853.516 ՀՀ դրամի հանրագումարի՝ 45.093.598 ՀՀ դրամի մնացորդի հաշվեգրել և բռնագանձել Վարկային պայմանագրի 5.6 կետով նախատեսված տույժ՝ օրական 0,12 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 24.10.2014թ-ից մինչև պարտքի վճարման օրը:
Բռնագանձել 702.997 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար։
Գումարների բռնագանձումը տարածել 09.10.2012թ. կնքված «Հաջորդող հիփոթեքի թիվ 12 31 0 00842/01 պայմանագրի» համաձայն գրավադրված՝ պատասխանող <<ԿԱՊ>> ՍՊԸ-ը սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Էրեբունի, Սարի Թաղ 12 փող., հ. 1 արտադրամաս հասցեում գտնվող անշարժ գույքերի:
09.10.2012թ. կնքված «Հիփոթեքի թիվ 12 31 0 00842/01 պայմանագրի» համաձայն գրավադրված՝ պատասխանող Աղասի Յազիչյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Նոր-Նորք, Մինսկի փող., 41/3 հասցեում գտնվող հողամասի և պատասխանողներ <<ԿԱՊ>> ՍՊԸ-ին, Աղասի Յազիչյանին, Դավիթ Ալեքսանյանին, Մկրտիչ Մանուկյանին, Իշխան Հարությունյանին, Սամվել Ալեքսանյանին և Հովիկ Թաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 570464

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`