Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրելին Լյուդիկի Գրիգորյանի հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին

09.07.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Արագածավանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
04 հուլիսի 2019 թվականի N 14
ԳՐԵԼԻՆ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Արագածավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Արագածավան համայնքի ղեկավարի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների ՀՀ Արագածոտն մարզի Արագածավան համայնքի 02-016-390-004 ծածկագրով 0.324հա խաղողի այգին, 02-016-382-007 ծածկագրով 0.215հա խաղողի այգին, 02-016-381-006 ծածկագրով 0.3հա կորիզավոր այգին, 02-016-046-027 ծածկագրով 0.139հա տնամերձ հողամասը հանդիսանում են քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյանի սեփականությունը, ինչը, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 271138 /երկու հարյուր յոթանասունմեկ հազար մեկ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, ինչը 2008-2018թ. ընթացքում չի վճարվել:
Քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյանի` նշված ժամանակահատվածի համար հողի հարկը վճարելու պարտականությունը կազմում է 180763 /մեկ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 90375 /իննսուն հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամի չափով:
2019 թվականի հունիսի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Արագածավանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 4-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյան /փոստ.անդորագիր RR 261836897AM, 21.06.2019թ/: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյանի բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.015 տոկոսի չափով:
Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝


ՈՐՈՇԵՑԻ
1.Քաղաքացի Գրելին Լյուդվիկի Գրիգորյանից հօգուտ Արագածավան համայնքի բյուջե գանձել 271138 /երկու հարյուր յոթանասունմեկ հազար մեկ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, որից 180763 /մեկ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ որպես հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, 90375 /իննսուն հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արագածավան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արագածավան համայնքի ղեկավարը:


ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՊԱՊԻԿՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ․Արագածավան

Հեռ..` +374 93 010888

Էլ. փոստ`