Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.11.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1465՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԻԳՐԱՆ ՀՐԱՉԻԿԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ, ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԻԳՐԱՆ ՀՐԱՉԻԿԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ, ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 63/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 48 հասցեում Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը, կրկին կատարելու մասին, պարզեց որ
Տիգրան Աբգարյան Հրաչիկի անհատ ձեռնարկատերը (ՀՎՀՀ 52205283՝ պետ.գրանցման համար՝ 99.854175/2015-04-17, հասցե՝ ք.Էջմիածին Մ․Մեխակյան 90), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 48 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 22.10.2021թ. թիվ ԹՄ-3 արձանագրության և 25.10.2021թ զեկուցագրի հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Ա/Ձ Տիգրան Հրաչիկի Աբգարյանի բացակայությամբ, ով նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը .
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 22.10.2021թ. թիվ ԹՄ-3 արձանագրությունը և 25.10.2021թ -ի զեկուցագիը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 30.07.2021 թվականի թիվ 881 որոշումը:
• Հանձնաժողովի 05.11.2021թ. թիվ 63/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ա/Ձ Տիգրան Հրաչիկի Աբգարյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 48 հասցեում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ 2021 թվականի հուլիսի 1-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, որը ավարտվել էր Էջմիածին համայնքի ղեկավարի վարույթում քննված թիվ 43/21 վարչական գործով 30.07.2021թ-ին. կայացված թիվ 881 որոշմամբ, որով Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատերը ենթարկվել էր վարչական պատասխանատվության և նշանակվել էր տույժ:
Չնայած Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 48 հասցեում առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման, այն նշանակելու օրվանից հետո Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատերը մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 5-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Տիգրան Հրաչիկի Աբգարյան Ա/Ձ-ին և փոստային առաքանու ետադարձը չի վերադարձել։
Նշանակված վարչական վարույթի լսման ծանուցումը 29.10.2021թ-ին հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում։
Ա/Ձ Տիգրան Հրաչիկի Աբգարյան ը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Այսինքն` Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց 48 հասցեում առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածոով, 16916-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տիգրան Հրաչիկի Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը կատարելու համար 100 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`