Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչարարական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցում

13.02.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին 29.1-րդ հոդվածի 15 մասի

Հայտնում ենք Ձեզ, որ 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 10։45-ին նշանակված փոխադրամիջոցի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի լսումները հետաձգվել են, քանի որ դրանց տեղի և ժամանակի մասին Ձեզ ուղղված 13․01․2023թ․ թիվ Ե-12/162 ծանուցագրի փոստային հետադարձ ստացման ծանուցագիրը Կապանի համայնքապետարանում չի ստացվել /վարչական վարույթի լսումների մասին ծանուցումը պատշաճ չէ/։

Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Կապանի համայնքապետարան /հասցեն` ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա, 2-րդ հարկ, 17 սենյակ/՝ մասնակցելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը /վարչական վարույթի լսումներին/, որը տեղի կունենա 2023թ․ փետրվարի 24-ին ժամը 15։00-ին։

Վարչական վարույթի լսումներին ներկայանալ անձը (ներկայացուցչի միջոցով մասնակցելու դեպքում լիազորությունները) հաստատող փաստաթղթերով։

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի ընդունմամբ եզրափակելու համար:

Կից ուղարկվում են գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ։
Առդիր 2 թերթ:

Հասցե` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ 5Ա

Հեռ..` 028540494

Էլ. փոստ`