Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

հայտարարություն

16.02.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված

02.02.2023թ.
«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն
Արման Հայկի Այվազյանին
Հասցե՝ք.Երևան Լեոյի փողոց, 7 շենք 11,12 բնակարան


ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐՎԱ, ԺԱՄԻ ԵՎ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ




Մեծամորի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը ղեկավարվելով « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, հայտնում է Ձեզ, որ 2023 թվականի փետրվարի 14-ին ժամը 12։00–ին համայնքի վարչական շենքում /Վարչական Կենտրոն 1/ տեղի կունենա վարչական հանձնաժողովի նիստ, որտեղ քննության կառնվի Ձեր կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Ձեզ պատկանող հողամասի վրա 2023թվականի հունվարի 5-ին և 6-ին առանց համապատասխան թույլտվության ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդունահանում կատարելու դեպքի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ հայտնվում է, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին՝ այդ թվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով փաստաբանի միջոցով։
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։





Հարգանքով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`