Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արկադիա Արթուրիկի Եղիազարյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

17.02.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվա-Երևան թիվ 4323 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Արկադիա Արթուրիկի Եղիազարյանի (ք. Երևան, Անդրանիկի 62շ կից ապօրինի շինություն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «Ռեդ Վինգզ» ավիաընկերություն օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 66 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 մարտի 1-ին ժամը 12.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`