Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նարեկ Լևոնի Գասապարյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

09.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի փետրվարի 3-ին Կալուգա-Երևան թիվ A4 709 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Նարեկ Լևոնի Գասապարյանի (Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Մեխակյան փ., 92 տուն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «ԱԶԻՄՈՒՏ» Ավիաընկերություն» բաժնետիրական ընկերության անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի փետրվարի 3-ին կազմված թիվ 5 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 մարտի 23-ին ժամը 14.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`