Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԲՈՐԻՍ ՍԵՐԳԵՅԻ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Բորիս Սերգեյի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0376-0001, 07-042-0376-0006, 07-042-0376-0002, 07-042-0376-0005, 07-042-0376-0008)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի և հողի հարկի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 375 039 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 231 655 (երկու հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 143 384 (մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1.Բորիս Սերգեյի Աղաբեկյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 16։00-ին:
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Բորիս Սերգեյի Աղաբեկյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`