Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼԱՈՒՐԱ ԿՈԼՅԱՅԻ ՇԱՀՆՈՒԲԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Լաուրա Կոլյայի Շահնուբարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Բարեկամության փողոց, թիվ 34 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0023-0001)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի և հողի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 253 031 (երկու հարյուր հիսուներեք հազար երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 180 654 (մեկ հարյուր ութսուն հազար վեց հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 72 377 (յոթանասուներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1. Լաուրա Կոլյայի Շահնուբարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 16։30-ին:
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Լաուրա Կոլյայի Շահնուբարյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`