Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԱՄԱՐԱ ՄԽԻԹԱՐՒ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Թամարա Մխիթարի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Լուսավորության փողոց, թիվ 5-5/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0013-0012 և 07-042-0013-0029)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 162 986 (մեկ հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 110 263 (մեկ հարյուր տասը հազար երկու հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 52 723 (հիսուներկու հազար յոթ հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1. Թամարա Մխիթարի Մարգարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Թամարա Մխիթարի Մարգարյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`