Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԵՄՈՒՐ ԱՄՐԻԻ ՇԱՄՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Թեմուր Ամրիի Շամոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ GAZ 32213 մակնիշի, 32SU182 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 31 633 (երեսունմեկ հազար վեց հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 24 958 (քսանչորս հազար ինը հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 6 675 (վեց հազար վեց հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1. Թեմուր Ամրիի Շամոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 17։15-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Թեմուր Ամրիի Շամոյանին:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`