Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՄՎԵԼ ՌԱՖԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Սամվել Ռաֆիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ S550 L մակնիշի, 99RM999 պետհամարանիշով, HONDA FIT SPORT 1.5 մակնիշի, 36RG973 պետհամարանիշով փոխադրամիջոցների գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 932 076 (ինը հարյուր երեսուներկու հազար յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 779 239 (յոթ հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 152 837 (մեկ հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ որոշում եմ.

1. Սամվել Ռաֆիկի Վարդանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 17։45-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սամվել Ռաֆիկի Վարդանյանին:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`