Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 27-ի զեկուցագիրը՝ Գարեգին Հովհաննեսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ S320 L մակնիշի, 46CC046 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 573 761 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 450 892 (չորս հարյուր հիսուն հազար ութ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 122 869 (մեկ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.

1. Գարեգին Հովհաննեսի Վարդանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 21-ին, ժամը 17։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գարեգին Հովհաննեսի Վարդանյանին:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`