Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 28-ի զեկուցագիրը՝ Սամվել Միքայելի Սիմոնյանին (հասցեն՝ գ. Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 134) սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում հաշվառված BMW 735 LI մակնիշի 34 PC 447 պետ. համարանիշի տրանսպորտային միջոցի` Հարկային օրենսգրքով նախատեսված՝ գույքահարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 1 449 414 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունինը հազար չորս հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 1 072 442 (մեկ միլիոն յոթանասուներկու հազար չորս հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 376 972 (երեք հարյուր յոթանասունվեց հազար ինը հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ՝

1. Սամվել Միքայելի Սիմոնյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 25-ին, ժամը 17։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սամվել Միքայելի Սիմոնյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`