Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱԳԻԿ ՎԱՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.03.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 28-ի զեկուցագիրը՝ Գագիկ Վանիկի Հովհաննիսյանին (հասցեն՝ գ. Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 86) սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում հաշվառված INFINITI FX45 մակնիշի 45 TZ 045 պետ. համարանիշի տրանսպորտային միջոցի` Հարկային օրենսգրքով նախատեսված՝ գույքահարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 582 714 (հինգ հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 495 000 (չորս հարյուր իննսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 87 714 (ութսունյոթ հազար յոթ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ՝

1.Գագիկ Վանիկի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի ապրիլի 25-ին, ժամը 17։15-ին:
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գագիկ Վանիկի Հովհաննիսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`