Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՐԳԵՆ ՌՈՒԴԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

12.04.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2023 թվականի N 288-Ա

ԳՈՒՐԳԵՆ ՌՈՒԴԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի կողմից 2023 թվականի մարտի 21-ին հայտնաբերվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ կառուցապատող Գուրգեն Ռուդիկի Մկրտչյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Տերյան փողոցի թիվ 6/2 հասցեում բնակելի տուն կառուցելու համար 2022 թվականի հուլիսի 12-ին տրված N11 շինարարության թույլտվությամբ 2021 թվականի հուլիսի 21-ին տրված N08 շինարարության թույլտվությունը երկարաձգվել է 1 (մեկ) տարի ժամկետով, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ: Հայտնաբերված իրավախախտման փաստով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է 2023 թվականի ապրիլի 07-ին կայանալիք վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել: Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին շինարարության թույտվությունները, վարչական իրավախախտման արձանագրությունը, Գուրգեն Ռուդիկի Մկրտչյանի դիմումը՝ շինարարության երկարաձգման վերաբերյալ, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը: Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ կառուցապատող Գուրգեն Ռուդիկի Մկրտչյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները ավարտված չեն, որով թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար: «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավոևյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 1541-րդ հոդվածով, 219-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող Գուրգեն Ռուդիկի Մկրտչյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 37․114․4 (երեսունյոթ հազար հարյուր տասնչորս ամբողջ չորս) ՀՀ դրամի չափով:

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումը կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն Ռուդիկի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`