Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ Վ/Դ-136 վարչական վարույթի շրջանակներում Էրիկ Մկրտչյանին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու մասին

17.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդված

«ԳԻՌՈՍ» ՍՊԸ-Ի
ՏՆՕՐԵՆ ԷՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ 1, ԲՆ. 77
ԷԼ. ՀԱՍՑԵ՝ finance@mrgyros.am

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-136 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի մայիսի 26-ին, ժամը 11:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա. Արմենակյան 129):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

ԳՈՀԱՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք․ Երևան Արմենակյան 129

Հեռ..` 010-65-55-03

Էլ. փոստ`