Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2023 թվականի N 374-Ա

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մրգանուշ փողոցի թիվ 11 հասցեի բնակիչ Գագիկ Հարությունյանը, հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի ապրիլի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 31․03․2023 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային 2128 քարտի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մրգանուշ փողոցի թիվ 11 հասցեի բնակիչ Գագիկ Հարությունյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 11040 (տասնմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ: 2023 թվականի ապրիլի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Գագիկ Հարությունյանը (հիմք՝ 04.04.2023թ. փոստային անդորրագիր AL0108853403AM), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված աղբահանության վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության՝ Գագիկ Հարությունյանի կողմից կատարվել է վճարում։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գագիկ Հարությունյանի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 3-ին հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`