Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԵԼՍԻԴԱ ԿԱՐԱՊԵՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի զեկուցագիրը՝ Մելսիդա Կարապետի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Անտառային փողոց, 3-րդ փակուղի, թիվ 1 և 1/1 հասցեներում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0059-0002, 07-042-0059-0013 և 07-042-0447-0087) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի և հողի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 174 373 (մեկ հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 145 752 (մեկ հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր հիսուներկու) դրամ ապառք, 28 621 (քսանութ հազար վեց հարյուր քսանմեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Մելսիդա Կարապետի Խաչատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 19-ին, ժամը 16։10-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մելսիդա Կարապետի Խաչատրյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`