Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի զեկուցագիրը՝ Հովհաննես Հարությունի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Ազատության փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 3 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0072-0002) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 201 269 ( երկու հարյուր մեկ հազար երկու հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 145 173 (մեկ հարյուր քառասունհինգ հազար մեկ հարյուր յոթանասուներեք) դրամ ապառք, 56 096 (հիսունվեց հազար իննսունվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1. Հովհաննես Հարությունի Հարությունյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 19-ին, ժամը 16։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հովհաննես Հարությունի Հարությունյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`