Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն

25.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 1357-Ա
«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԱՐՄԵՆԻ ԱՐԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 34-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 2023 թվականի մայիսի 17-ին կազմված թիվ 2 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Արմենի Արամյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախոտւմների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Գալստյանին, հանձնարարել, «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Արմենի Արամյանին 2023 թվականի հունիսի 06-ին ժամը 12:00-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՄԱՅԻՍԻ 23
ք.Մեծամոր

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`