Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

31.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Արտաշատի համայնքապետարանում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքերով 13.03.2023 թվականին հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր կողմից Արտաշատ քաղաքի Պատկանյան 62/2 շենքի բակում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ ավտոտնակ կառուցելու վերաբերյալ։ Ձեր գործողությունն առաջացրել է վարչական իրավախախտում՝ <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն, այն է՝
<<1. 1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով»:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 38-րդ հոդվածով` Դուք հրավիրվում եք Արտաշատի համայնքապետարան /5-րդ հարկ, իրավաբանական բաժին/ մասնակցելու վարչական վարույթի շրջանակներում 06.06.2023թ-ին, ժամը 12:00-ին նշանակված լսմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի/ների/ կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հայտնում եմ նաև, որ վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը կամովին չկատարելու դեպքում այն սահմանված կարգով կներկայացվի հարկադիր կատարման։




Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի
Իրավաբանական բաժնի պետի
պարտականությունները կատարող՝ Ա․ ԳՈԼԵՑՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`