Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մաս

Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից 12․04․2023 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Վազգեն Եղիազարյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Բուրաստան բնակավայրի Զ․ Գալստյան փողոցի թիվ 28 տ․) կողմից Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղու 26 հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից 12․04․2023 թվականին կազմված զեկուցագրի հիման վրա 2023 թվականի ապրիլի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16․-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 21․04․2023, 16։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Վազգեն Եղիազարյանը չի ներկայացել վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վազգեն Եղիազարյանի կողմից Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղու 26 հասցեում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում գործունեություն է իրականացրել։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի ապրիլի 21-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է «Աուրա» Ա/Ձ-ններկայացնող Վազգեն Եղիազարյանը, ծանուցումը ուղարկվել է փոտային առաքանիով, Վազգեն Եղիազարյանը չի ներկայացել լսմանը, չի ներկայացրել առարկություններ և/կամ միջնորդություններ։



2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ «Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Այսպես` Վազգեն Եղիազարյանն Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղու 26 հասցեում՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն է իրականացրել:



3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մասով, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1. Վազգեն Եղիազարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2. Նախազգուշացնել Վազգեն Եղիազարյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ վարչական դատարան։Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ,

Հեռ..` (010) 250519, (0235) 22383,

Էլ. փոստ`